Թուրքական Baykar Makina ընկերությունը, որը ստեղծել է Bayraktar անօդաչու թռչող սարքերը, ներկայացրել է մարտական ԱԹՍ-ի նոր նախատիպ, գրում է ՈւՆԻԱՆ-ը՝ նշելով, որ դրանք աշխատելու են ուկրաինական շարժիչներով։
Նոր ԱԹՍ-ի նախատիպի լուսանկարները հրապարակվել են Baykar Makina ընկերության թվիթերյան էջում մարտի 27-ին։
Ավելի վաղ ընկերության կայքում հայտարարություն էր հայտնվել նոր ԱԹՍ-ի առաջին նախատիպի մասին։ Ազգային մարտական անօդաչու թռչող համակարգը (MIUS) ստացել էր Kızılelma («Կարմիր խնձոր») անվանումը։
Այս անօդաչու թռչող սարքն ընկերության առաջին ռեակտիվ ԱԹՍ-ն է լինելու։ Այն թռչելու է մեծ բարձրության վրա՝ գերձայնային արագությամբ։ Առաջին թռիչքն ավելի վաղ պլանավորվել է իրականացվել 2023 թ-ին։
Baykar ընկերությունը 2021 թ-ին նոյեմբերին պայմանագիր էր կնքել ուկրաինական «Իվչենկո-Պրոգրես» պետական ձեռնարկության հետ՝ MIUS նախագծի համար շարժիչներ գնելու մասին։
Նորա Վանյան