Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր հրապարակեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ դատավճիռը։

Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Ավետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի  154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ արդարացրեց նրան։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է, երկու կամ ավելի ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն  եւ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում երկու կամ ավելի անձանց հանրահավաքին մասնակցելուն հարկադրելուն։

Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց եւ արգելանքից հանվեցին որպես գրավ ընդունված 49․450․000 դրամ գնահատված բնակելի տունը եւ հողամասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով