1lurer.am: Իրավապահները խուզարկություն են իրականացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Տեղեկությունը հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
Օհանջանյանը նշել է, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով: