Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:
Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ տոնական օրվա կապակցությամբ թատերական արվեստի ներկայացուցիչներին ուղերձ էր հղել Վահրամ Դումանյանը: Ուղերձում մասնավորապես ասված էր. «Հանրային կյանքում Ձեր դերի բարձր գիտակցմամբ պետք է շարունակել պահպանել թատերական ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների»:
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում (այս տարի ավելացել էր ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»), ինչպես նաև տրվել են Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորել է մարզային թատրոնների զարգացումը՝ ընդգծելով, որ դրանք պետք է լինեն քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ մրցանակաբաշխությունն իրականացրել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ -ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում» – «Կոկորդիլոսը» – Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» – Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»
Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» – Մերի Մարգարյան – «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդական ներկայացում» – «Երեք քույր» – Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան – Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան – Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան – Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան – Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա – Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
«Լավագույն թատերագիտական հոդված» – Քրիստինե Պողոսյան – «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա» – Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան – «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Երաժշտության լավագույն հեղինակ» – Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» – Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» – Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արմինե Անդրեասյան – (Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Լավագույն դերասանուհի» – Մարիամ Ղազանչյան – (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Ելենա Վարդանյան – (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
«Լավագույն դերասան» – Արթուր Կարապետյան – (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Սենիկ Բարսեղյան – (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պլաստիկ ներկայացում» – «#44» – «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» – Երևանի մնջախաղի պետական թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Լավագույն ներկայացում» – «Համլետ» – Երևանի պետական կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
«Հատուկ մրցանակ» – Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն – «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան