Շուրջ 100 հազար դիմում առցանց է արվել. Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ թվայնացման գործընթացի մասին

2021 թվականին Կառավարության միջոցներով իրականացվել է ամբողջ հանրապետության օդային լուսանկարահանում, որը բազային շերտ է համարվում և դրվելու է ազգային գեոպորտալի զարգացման և տարածական տվյալների թարմացման հիմքում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Իր խոսքում Թովմասյանն անդրադարձավ նաև Հայաստանի բնակավայրերի վերաբերյալ տեղեկության հավաքմանը:

«2022-2026 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ բնակավայրերում տարածական տվյալների թարմացման և ճշգրտման աշխատանքների մասով: Կադաստրի կոմիտեում առանձնացված է ստորաբաժանում, որի պատասխանատվության տակ է գտնվում այս միջոցառման իրականացումը»,- ասաց Թովմասյանը:

Շարունակելով ներկայացնել 2021 թվականին կատարված աշխատանքները՝ Թովմասյանն անդրադարձավ սպասարկման գրասենյակների օպտիմալացմանը:

«Շուրջ 100 հազար դիմում առցանց ենք տեղափոխել, ձեռնամուխ ենք եղել մեր սպասարկման գրասենյակների աշխարհագրության փոփոխությանը: Արդեն իսկ փակվել են 5 սպասարկման գրասենյակներ Ծաղկահովիտում, Բաղրամյանում, Աշոցքում, Ամասիայում և Տաշիրում: Բոլոր դիմումները շարունակաբար ուզում են տեղափոխել առցանց համակարգեր»,- ասաց Թովմասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով