lragir.am: Այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ասաց էներգետիկ էնթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզը ամենամեծ արևային պոտենցիալ ունեցող մարզերից է: Հայաստանում 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը հենց Գեղարքունիքի մարզում են: «Եվ արդյունաեբրական մասշտաբի արևային կայանի կառուցումը տեղի է ունենելու հենց Գեղարքունիքում: Նախորդ տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող կազմակերպություն, և կառավարության աջակցությամբ այս ծրագիրը կիրագործվի:
Ծրագրով 2019-2020 թվականներին կկառուցվի 55 մեգավատտ հզորությամբ արևային կայան, որը մեր տարածաշրջանում կլինի ամենախոշոր արևային կայանը ամենացածր գնով: Իսկ ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի: Եվ այդ պոտնցիալը դեռ սպառված չէ, որովհետև Մեծ Մասրիկ համայնքում կան էլի տարածքներ, որոնք ունեն այդ պոտենցիալը»,- ասաց փոխնախարարը: