Էրդողանն ու Պուտինը հաստատել են , որ ռուս-ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Ստամբուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը Պուտինին ասել է, որ Մոկվայի՝ Ուկրաինա ներխուժումից հետո հրադադարը և ավելի լավ հումանիտար պայմանները անհրաժեշտություն են։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

«Էրդողանը նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի կարևորությունը, խաղաղության հաստատումը և տարածաշրջանում հումանիտար պայմանների բարելավումը»,- ասված է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։

Հիշեցնենք, որ ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան հայտնել էր, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում մարտի 29-30-ը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ևս հայտնել էր հանդիպման օրերի մասին, բայց անցկացման վայրի վերաբերյալ ոչինչ չէր նշել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով