Զելենսկին հարցազրույց է տվել ռուսական մի շարք լրատվամիջոցների․ «Ռոսկոմնադզոր»-ը զգուշացրել է դրա հրապարակումից հրաժարվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկսվելուց հետո առաջին երկար հարցազրույցն է տվել ռուսական լրատվամիջոցներին։ Այս մասին հաղորդում է suspilne.media-ն։

Զելենսկիից հարցազրույց են վերցրել «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, լրագրող Միխայլո Զիհարը: Վերջինս Զելենսկիին է ուղղել նաև «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագրի, Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովի և «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովի (չշփոթել «Соловьёв LIVE»-ի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ) հարցերը:

«Ռոսկոմնադզոր»-ը զգուշացրել է ռուսական լրատվամիջոցներին Զելենսկիի հարցազրույցը չհրապարակելու մասին․ «Հարցազրույց վերցրած լրատվամիջոցներում ստուգումներ են սկսվել՝ պատասխանատվության չափը որոշելու և քայլեր ձեռնարկելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով