Թբիլիսիում բողոքի ակցիա է՝ ընդդեմ երկրում վառելիքի թանկացման

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է՝ ընդդեմ երկրում վառելիքի թանկացման։ Այս մասին հայտնում է Грузия-Online-ը։

Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակով քայլերթ են իրականցրել դեպի երկրի խորհրդարանի շենք։ Նրանք վանկարկում են՝ «Բողոքի ակցիա վառելիքի գների դեմ», «Ավելի թանկ կյանք չկա», «Դո՛ւրս արիի»։

Ցուցարարները վարորդներին կոչ են անում կանգնեցնելու իրենց մեքենաները ճանապարհին, ինչի հետևանքով Ռուսթավելի պողոտայի երթեւեկությունը ժամանակավորապես արգելափակված է։ Ակցիայի մասնակիցներին միացել են նաեւ տարբեր ընկերությունների առաքիչներ։

Ակցիայի մասնակիցները փակել էին ճանապարհը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Իրավապահները բերման են ենթարկել մոտ տասը մարդու, ինչից հետո երթևելությունը մասամբ վերականգնվել է։

Այսօրվա ակցիայի երկու հիմնական պահանջներն են վառելիքի ակցիզային հարկի վերացումը և ԱԱՀ-ի անցումը լողացող ռեժիմի, ինչը, ըստ ցուցարարների, կնվազեցնի վառելիքի գինը 80-90 թեթրիով (մեկ վրացական լարին 100 թեթրի է)։

Բացի այդ՝ ակցիայի կազմակերպիչները պահանջում են, որ համապատասխան իրավասու անձինք հանդիպում ունենան ու նախաձեռնող խումբ կազմեն, հակառակ դեպքում հայտարարում են, որ նմանատիպ գործողությունները կունենան շարունակական բնույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով