«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նամակ է հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահին և խմբի անդամներին։
«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի՝ Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին:
Նամակում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել»,- գրել է պատգամավորը։
Պապոյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։