11:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 12.79 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 4733 ընտրող: Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ-ն:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Նոր Ուղի գյուղում` 16.23 տոկոս, կամ 647 ընտրելու իրավունք ունեցողներից՝ 105-ը:
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լանջանիստ գյուղում` 7.55 տոկոս, կամ 106 ընտրողներց՝ 8-ը: