Պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի. Պեսկովը՝ Պուտինի հասցեին Բայդենի նոր արտահայտության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նման արտահայտություններն է՛լ ավելի են նեղացնում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման հնարավորությունների պատուհանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի նոր արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

«Տարօրինակ է լսել կոշտ արտահայտությունները Ջո Բայդենից, որը կոչ էր անում ռմբակոծել Հարավսլավիան և սպանել մարդկանց: Այնուամենայնիվ, պետության ղեկավարը պետք է սթափություն պահպանի»,- նշել է Կրեմլի խոսնակը:

Վարշավայում ուկրաինացի փախստականների հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահը Պուտինին «մսագործ» էր անվանել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով