Թուրք ուժայինները Բոսֆորում «ական հիշեցնող առարկա» են չեզոքացրել |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է Բոսֆորի նեղուցում «ական հիշեցնող առարկայի հայտնաբերման և չեզոքացման» մասին։

Թուրքական ռազմական գերատեսչության այս հաղորդագրությունը մեջբերում է Anadolu պաշտոնական գործակալությունը՝ նշելով, որ ական հիշեցնող օբյեկտը չեզոքացնելու համար բանակային ջրասուզակներ են գործի դրվել։

Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ կասկածելի առարկան առաջինը նկատել են Բոսֆորի նեղուցի և Սև ծովի միացման վայրում գտնվող ձկնորսական նավերի անձնակազմերը։ Ավելի վաղ, պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը ծովային ականներ են տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում՝ ռուսական հնարավոր դեսանտը կանխելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով