Ռուսաստանը, ի պատասխան Արևմուտքի կողմից ոսկու իր պահուստների մի մասի սառեցման, «հայելային միջոցներ է ձեռնարկել» և սահմանափակումներ մտցրել դեպի «ոչ բարեկամ երկրներ» միջոցների տեղաշարժի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսական ընկերությունների կորպորատիվ պարտքի և պետական պարտքի վճարումներն այն երկրներին, որոնք սատարում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն, իրականացվելու են միայն Կառավարական հանձնաժողովի թույլտվությամբ։ Այսինքն՝ ռուսական պահուստների մի մասի սառեցման ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել միջոցների տեղաշարժի համար, որոնք կարող էին համարժեք գումարի չափով փոխանցվել ոչ բարեկամ երկրներ»,- հայտնել է Ռուսաստանի բանկը։
Նորա Վանյան