ՇՀԿ-ն ուսումնասիրում է Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հարցը |factor.am|

factor.am: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հարցին, ՇՀԿ անդամ երկրներն այն ակտիվորեն ուսումնասիրում են։ Այս առումով ես անձամբ լավատես եմ, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամկետ նշել»,- ասել է նա։

Չժան Մինգի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնել։

«Միևնույն ժամանակ, ՇՀԿ անդամ երկրները միակարծիք են կազմակերպություն երկկողմ հակասություններ չմտցնելու հարցում։ Սա նույնպես պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ-ի ընտանիքին»,- հավելել է Մինգը։

ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է 2001 թվականի հունիսին Շանհայում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: 2017 թվականին Հնդկաստանը և Պակիստանը դարձել են ՇՀԿ-ի լիիրավ անդամներ։ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով