Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Լուգանսկի շրջանում ռուսական կողմը ֆոսֆորային ռումբեր է օգտագործել

Լուգանսկի շրջանային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Լուգանսկի շրջանում ռուսական կողմը ֆոսֆորային ռումբեր է օգտագործել։ Նրա խոսքով՝ ռուսները շարունակում են գնդակոծել քաղաքները, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է unian.net-ը։

«Հաստատված տեղեկությունների համաձայն՝ կա չորս զոհ, այդ թվում՝ երկու երեխա, և վեց վիրավոր։ Ռուսները չեն կարողանում ավելի խորանալ, դրա համար էլ սկսել են ծանր զինատեսակներ կիրառել։ Լիսիչանսկին և Նովոդրուժեսկին հրթիռային հարվածներ են հասցվել։ Ռուսական ավիացիան սկսել է ֆոսֆորային ռումբեր նետել Ռուբեժնոյեի վրա։ Ցավոք, զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել»,- ասել է Գայդայը։

Գլխավոր լուսանկարը՝ unian.net-ի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով