Ռուսաստանը ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումը կփոխարինի ռուբլով․ Պուտին

Ռուսաստանը ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարումների դիմաց վճարումը կփոխարինի ռուբլով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեզ համար արդեն անիմաստ է մեր ապրանքները հասցնել Եվրամիություն, Միացյալ Նահանգներ և վճարումներ ստանալ դոլարով, եվրոյով ու այլ արժույթներով: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել իրականացնել մի շարք միջոցառումներ․ սկսենք նրանից, որ, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումը փոխարինվի ռուսական ռուբլով»,- ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ մատակարարումները կշարունակվեն պայմանագրերով նախատեսված ծավալներին և գներին համապատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով