«Անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առևտրի վրա էմբարգո սահմանել»․ Զելենսկին ելույթ է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի առջև

Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի առջև։ Այս մասին հայտնում է unian.net-ը։

Զելենսկին նշել է, որ Ճապոնիան պետք է միավորի ասիական պետությունների ջանքերը՝ իրավիճակը կայունացնելու համար, որպեսզի Ռուսաստանը խաղաղության ձգտի։

«Անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առևտրի վրա էմբարգո սահմանել։ Պետք է դուրս բերել ընկերությունները ռուսական շուկայից, որպեսզի գումարները չուղղվեն ռուսական բանակին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ Ճապոնիայի սահմանած միակողմանի պատժամիջոցները՝ ռուսական կողմը չի շարունակի բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով