Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուն հրաժարվել է ընդունել նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշումը |tert.am|

tert.am: Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն, որը ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, հրաժարվել է ընդունել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ քաղաքապետի ընտրությունները չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու մասին որոշումը, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Իմամօղլուն հայտնել է, որ ԿԸՀ-ի որոշումն իր համար չունի որևէ իրավական հիմք:
«Ես ինձ Ստամբուլի քաղաքապետ եմ համարում»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը դիմել էր ԿԸՀ՝ Ստամբուլում կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին որոշումը չեղարկելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով