Չինաստանի հարավում Boeing 737-ի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել |factor.am|

factor.am: Չինաստանի հարավում Boeing 737 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները դեռևս ողջ մնացածների չեն գտել։ Այս մասին հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Չժու Տաոն, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

«Օդանավում եղել է 123 ուղևոր, որոնց թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան, և անձնակազմի 9 անդամներ՝ երեք օդաչու, հինգ բորտուղեկցորդուհի, մեկ անվտանգության աշխատակից»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինքնաթիռը, որն իրականացնում էր MU5735 չվերթը, օդ է բարձրացել Յունան նահանգի Կունմին քաղաքի Չանգշույ օդանավակայանից տեղական ժամանակով 13:16-ին: Ժամը 14:17-ին նա մտել է Գուանչժոուի հսկողության տարածք՝ պահպանելով նավարկության բարձրությունը 8,9 կիլոմետր։ Ժամը 14:20-ին ինքնաթիռի բարձրությունը կտրուկ իջել է։ Ժամը 14:23-ին ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Մինչ կործանումը Boeing 737-ը կատարել է 8,986 չվերթ, ընդհանուր թռիչքի տևողությունը 18,239 ժամ է, հայտնում է գործակալությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով