Բելառուսը սահմանել է որոշ ապրանքների արտահանման արգելք

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն ստորագրել է երկու հրամանգրեր՝ երկրից 254 տեսակի արդյունաբերական ապրանքների արտահանման արգելքի մասին։

Նշվում է, որ առաջինը վերաբերում է կենդանիներին կերակրելու համար օգտագործվող հացահատիկի վերամշակման արտադրանքի արտահանման արգելքին։

Երկրորդ փաստաթղթով արգելվում է արդյունաբերական ապրանքների առանձին տեսակների արտահանումը պետության տնտեսական շահերը պաշտպանելու համար։ 

Նախատեսված արգելքը սահմանվում է վեց ամսով և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով