Ջո Բայդենի հայտարարությունները կարող են խզման եզրին կանգնեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ

Մարտի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ Նրան բողոքի նոտա է հանձնվել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված «անընդունելի հայտարարությունների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ 

Ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները, որոնք անվայել են նման բարձրաստիճան գործչին, կարող են խզման եզրին կանգնեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Նախազգուշացվել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված են ստանալու։

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ռազմական հանցագործ» էր անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով