Սլովակիան սկսել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայումը

«Patriot» ՀՕՊ համակարգը սկսել է ՆԱՏՕ երկրներից Սլովակիա ժամանել, և առաջիկա օրերին կշարունակվի համակարգի տեղակայումը երկրում։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտնել է Սլովակիայի պաշտպանության նախարարը։

Համակարգը կգործարկեն գերմանական և հոլանդական զորքերը։ Այն սկզբում կտեղակայվի Սլովակիայի կենտրոնական Սլիակ օդանավակայանում՝ ՆԱՏՕ արևելյան թևի պաշտպանությունն ուժեղացնելու համար։

Նախարարը նշել է, որ «Patriot» համակարգը լրացնում և ոչ թե փոխարինում է խորհրդային ժամանակաշրջանի S-300 համակարգերը, որոնք գործարկում է Սլովակիան։

Նա անցած շաբաթ հայտարարել էր, որ Սլովակիան պատրաստ է Ուկրաինային տրամադրել S-300-ը, երբ ստանա համապատասխան փոխարինում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով