Լուսանկարում՝ «China Eastern Airlines»-ի Boeing 737 ինքնաթիռ
Չինաստանում կործանվել է չինական «China Eastern Airlines» ավիաընկերության ուղևորատար «Boeing 737» ինքնաթիռը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով չինական CCTV պետական հեռուստատեսության հաղորդագրությունը։
Ինքնաթիռն ընկել է Գուանսի-Չժոուն ինքնավար շրջանի Տեն բնակավայրում, դրա անկման վայրում հրդեհ է բռնկվել։
Ինքնաթիռում 133 ուղևոր է եղել։ Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան։ Վթարի վայր են մեկնել փրկարար ծառայությունները։
Նորա Վանյան