Ձյան աննախադեպ տեղումների, սաստիկ բքի պատճառով Սյունիքի հանրապետական նշանակության մայրուղում և մյուս ավտոճանապարհներին ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող խնդիրների լուծման ու ահազանգերը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«Ուղևորներն ու վարորդները շտապ արձագանք պահանջող խնդիրների, կեցության, սննդի, առողջական ու այլ հրատապ հարցերի և կարիքների համար կարող են զանգահարել 077933955 (տվյալ հեռախոսահամարով կարող են զանգահարել նաև ռուսախոս, անգլախոս, պարսկախոս անձինք) հեռախոսահամարով»,- նշված է գրառման մեջ։