ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում առաջին անգամ «Կինժալ» տեսակի գերձայնային հրթիռի կիրառման մասին

Ռուսաստանի զինված ուժերի «Bastion» առափնյա հրթիռային համակարգը ոչնչացրել է Ուկրաինայի Զինված ուժերի ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները Օդեսայի մարզում։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է TACC-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգի գերձայնային հրթիռներով ոչնչացրել են զինամթերքի ստորգետնյա պահեստարան Իվանո-Ֆրանկովսկի շրջանում։

«Մարտի 19-ի գիշերը ռուսական ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է չորս զենիթահրթիռային համակարգ, որոնցից երեքը` S-300: Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության սկզբից ոչնչացրել են շուրջ 200 անօդաչու թռչող սարք և ավելի քան 1400 տանկ և այլ զրահատեխնիկա»,- նշել է Կոնաշենկովը։

 

Լուսանկարում՝ «Կինժալ» թեւավոր հրթիռի արձակում / ՌԴ ՊՆ, արխիվ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով