ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ երեկ արդեն տասնհինգերորդ անգամ մի շարք ուղղություններով մարդասիրական միջանցքներ է տրամադրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ երեկ՝ առավոտյան ժամը 10-ից, արդեն տասնհինգերորդ անգամ տրամադրել է մարդասիրական միջանցքներ Կիևի, Չեռնիգովի, Սումիի և Խարկովի ուղղություններով։ 

«Մեր առաջարկած երթուղիներից ուկրաինական իշխանությունները համաձայնել են միայն երեքի շուրջ։ Միաժամանակ, պաշտոնական Կիևը չի հաստատել ոչ մի մարդասիրական միջանցք՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ չնայած ուկրաինական կողմը թույլ չի տվել մարդկանց էվակուացնել ՌԴ, իրենք համաձայնել են ուկրաինական կողմի բոլոր առաջարկներին։

«Ներկայումս ՌԴ Զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը բոլոր երթուղիներում, այդ թվում՝ ուկրաինական կողմի հայտարարած երթուղիներում»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Ռուսական կողմը Ուկրաինային նաև մեղադրել է այն բանի համար, որ երկրի իշխանությունները Զապորոժիեում «բնակիչներին բռնի կերպով Մոլոտովի կոկտեյլներ են բաժանում և կոչ անում դրանք նետել ռուսական զորքերի վրա՝ մարդկանց մղելով մոտալուտ մահվան»։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն էլ այսօր հայտնել է, որ մարդասիրական միջանցքի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նրա խոսքով «լռության ռեժիմ»-ը համաձայնացվել է ասյօր՝ 9։00-ից։

«Մարդասիրական միջանցքը համաձայնեցվել է բարձր մակարդակով։ Հուսով եմ, որ ռուսների կողմից պայմանավորվածությունները կհարգվեն»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով