Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմումից, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հայտնում է Liga.net-ը։
«Առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ ԵՄ անդամակցության Ուկրաինայի հայցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները պատրստ կլինեն մի քանի ամսվա մեջ։ Կառավարությանն ու Եվրահանձնաժողովին հանձնարարություններ են տրվել։ Համատեղ շարժվում ենք դեպի մեր ռազմավարական նպատակը», – Թվիթերում գրել է Զելենսկին։
Ավելի վաղ, Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մատի Մաասիկասը հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ աշխատանքը սկսվել է։
Նորա Վանյան