armtimes.com։ Վանաձորցի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ գազի գնի թանկացման: Շուրջ 100 վարորդներ իրենց մեքենաները կայանել էին Հայքի հրապարակում ու պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
Վարորդների հետ հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով նախ լսեց վարորդների դժգոհություններն ու դիտարկումները, ապա խոստացավ իր լիազորոթյունների սահմաններում հանդիպում-քննարկումներ ունենալ գազալցակայանների տնօրենների հետ։
Վարորդները որոշեցին 2 օրվա ընթացքում սպառիչ պատասխան չստանալու դեպքում դիմել կտրուկ քայլերի, ընդուպ մինչեւ՝ ճանապարհներ փակել ու գազալցակայանների աշխատանքը կաթվածահար անել: