Ռուսաստանի և Բելառուսի միջև ճանապարհորդությունների բոլոր սահմանափակումները հանվում են․ Միշուստին

Մարտի 18-ի կեսգիշերից Ռուսաստանի և Բելառուսի միջև ճանապարհորդությունների բոլոր սահմանափակումները հանվում են։ Ինչպես հայտնում է  «Ռիա Նովոստին», այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։

Նա նշել է, որ ազատ տեղաշարժը կարեւոր է առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացման համար։

«Շաբաթվա սկզբին մենք խոսել ենք այդ մասին վարչապետ Գոլովչենկոյի հետ, և այդ որոշումը համաձայնեցրել ենք նախագահի հետ»,- հավելել է Միշուստինը։

Նա նշել է, որ որոշումը այս պահին կարևոր է՝ հաշվի առնելով Արևմուտքի ճնշումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով