Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալիս հիշել է Բեռլինի պատի փլուզումը։ Նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հորդորել է քանդել, ինչպես ինքն է աում, «ազատ և անազատ» Եվրոպայի միջև պատն ու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Զելենսկու խոսքով՝  «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան՝ մեկուսացնելով Ուկրաինային Ռուսաստանի հետ իր բիզնես կապերով և «Հյուսիսային հոսք 2» գազատարին նախկինում աջակցելով։

Բունդեսթագում Զելենսկուն ողջունել են բուռն ծափահարություններով։

Հիշեցնենք, որ Գերմանիան անցյալ ամիս դադարեցրել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որով կրկնապատկվելու էր ռուսական գազի ուղիղ հոսքը դեպի Գերմանիա: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով