Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը լատվիացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Նյու Յորք կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության բարեկեցության նախարար Գատիս Էգլիտիսի հետ։  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր տարբերակները, ընդգծվել կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, զբաղվածության քաղաքականության վերաբերյալ լատվիական լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, տեղայնացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համապատասխան քայլեր ձեռնարկել ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով