Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր՝ ողջ օրվա ընթացքում․ Պեսկով |tert.am|

tert.am: Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր ամբողջ օրվա ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունները պետք է շարունակվեն այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է գնան այս կամ այն ուղղությամբ», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատել շուրջօրյա, սակայն ուկրաինական կողմը նման եռանդ չի ցուցաբերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով