Ռուսաստանը չի կարող հաշվի առնել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումն Ուկրաինայի վերաբերյալ

Մոսկվան չի կարող հաշվի առնել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, որը պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, մենք չենք կարող հաշվի առնել այդ որոշումը։ Միջազգային դատարանն այնպիսի հասկացություն ունի, ինչպիսին է կողմերի համաձայնությունը։ Այստեղ ոչ մի համաձայնություն լինել չի կարող։ Տվյալ դեպքում՝ սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել», – ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա։ 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով