tert.am: Ստամբուլում քաղաքապետի կրկնակի ընտրությունների անցկացումը չի հակասում ժողովրդավարության սկզբունքներին: Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանի խոսքով՝ մարտի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է հունիսի 23-ին անցկացնել արդար ու թափանցիկ ընտրություններ: