ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի տարածքում զորքեր չտեղակայելու որոշման մեջ․ Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները միասնական են Ուկրաինայի ցամաքում և օդում զորքեր չտեղակայելու որոշման մեջ՝ դաշինքի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«[ՆԱՏՕ-ի] դաշնակիցները միակարծիք են, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուժեր տեղակայի Ուկրաինայի ցամաքում կամ օդում, քանի որ մեզ վրա կա պատասխանատվություն՝ ապահովելու, որ այս հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից», – ասել է գլխավոր քարտուղարը։

Նա նաև հավելել է, որ դաշինքը չի նախատեսում խաղաղապահ գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով