Իտալիայից առնվազն երեք տարի կպահանջվի Ռուսաստանից ներկրվող գազն այլ աղբյուրներով ամբողջությամբ փոխարինելու համար

Իտալիայից առնվազն երեք տարի կպահանջվի Ռուսաստանից ներկրվող գազն էներգիակիրների այլ աղբյուրներով ամբողջությամբ փոխարինելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, ասել է Իտալիայի բնապահպանական հարցերի նախարար Ռոբերտո Չինգոլանին։

Ելույթ ունենալով Իտալիայի Սենատի Վերին պալատում՝ Չինգոլանին ասել է, որ ռուսական գազի ամբողջական փոխարինումը «հնարավոր է նվազագույնը երեք տարվա ընթացքում»:

Նա ռուսական գազը փոխարինելու ուղղությամբ մի շարք միջոցառումներ է նշել։

Չինգոլանին խոսել է Ալժիրից գազի ներկրումը 9 մլրդ խորանարդ մետրով ավելացնելու հնարավորության, ինչպես նաև ածուխով և նավթով աշխատող ջերմաէլեկտրական արտադրության ավելացման մասին ինչով կարող է փոխարինվել 3-4 մլրդ խմ գազ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով