ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Բլինքենը։

Նա նշել է, որ զրուցել է Ալիևի հետ «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղությանը հետամուտ լինելու կարևորության մասին»։

Գրառման մեջ նշվում է նաև, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։

Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է նաև, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով