ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Պուտինին՝ որպես ռազմական հանցագործի |tert.am|

tert.am: ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը։ 

Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։

Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։

Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնել «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։

«Մենք բոլորս այս սրահում միավորվել ենք դեմոկրատների և հանրապետականների հետ՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», – ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով