Լուկաշենկոն հայտարարել է «Точка-У»-ի հրթիռով Բելառուսին հարվածելու փորձի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Բելառուսի տարածքին «Точка-У»-ի հրթիռով հարվածելու փորձի մասին, հայտնում է «Բելտան»

Նա հիշեցրել է իր հայտարարությունները, որոնց համաձայն Բելառուսին փորձելու են ներքաշել ռազմական գործողությունների մեջ։ Նրա խոսքով՝ դրա վկայությունը երկու օր առաջ գիշերը Բելառուսի տարածքի վրա «Տոչկա-ՈՒ»-ի  հրթիռով հարվածելու փորձն է եղել, որը, Լուկաշենկոյի խոսքով, ռուս զինվորականների հետ միասին «որսացել և ոչնչացրել են»։

«Ի՞նչ է, մի հրթիռով ուզում են ռմբակոծել Բելառուսը։ Չի ստացվի, այդ հրթիռը մեզ ուղղակի չի հասնի։ Բայց ինչու է դա արվում։ Որպեսզի դա մեզ հունից հանի և մենք սկսենք պատասխանել։ Բայց եթե մենք պատասխանենք, արդեն պատշաճ ենք պատասխանելու։ Որ զգան բոլորը։ Դեռ հանդուրժում ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով