ՌԴ զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են հաստատել Խերոսնի շրջանում. ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են հաստատել Խերոսնի շրջանում։ Այս մասին այսօր՝ ասուլիսի ընթացքում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ճեղքել է ուկրաինացիների պաշտպանությունը և վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը։

Կոնաշենկովը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները Գուտա-Մեժիգորսկայա բնակավայրի տարածքում գրավել են «նացիոնալիստների» և «օտարերկրյա վարձկանների» հենակետը, բռնագրավել 10 «Javelin» հրթիռային համակարգ և այլ զինատեսակներ։

Նա նաև հայտարարել է, որ ռուս զինվորականները մեկ օրում խոցել են երկու ուկրաինական ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ և տասներեք անօդաչու թռչող սարք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով