Ուկրաինական կողմը պնդում է, որ ՆԱՏՕ երկրների օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ են հայտնվել

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ ՆԱՏՕ երկրների օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ են հայտնվել։ 

«Ռազմաօդային ուժերի ռադիոլոկացիոն օբյեկտներն արձանագրել են, որ ռուսական «Форпост» տեսակի անօդաչու թռչող սարքը Լեհաստանի ուղղությամբ հատել է Ուկրաինայի պետական   սահմանը»,- ասված է հրամանատարության հաղորդագրությունում։

Ուկրաինական կողմը նշում է, որ ԱԹՍ-ն սկզբում պտտվել է Յավորիվի հրաձագարանի վրայով՝ «ըստ երևույթին, ուսումնասիրելով Լվովի մարզում հրթիռակոծության հետևանքները», ապա խորացել Լեհաստանի տարածք, վերադարձել Ուկրաինայի օդային տարածք և խոցվել ուկրաինական ՀՕՊ-ի կողմից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով