Ռուսաստանը ժամանակավոր արգելում է հացահատիկի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ (ԵԱՏՄ), ինչպես նաև սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը երրորդ երկրներ։ Այս մասին հրամանագրերը ստորագրել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Հացահատիկի արտահանման սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 30-ը, շաքարավազինը՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը։
Հացահատիկի արգելքը տարածվում է ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու և եգիպտացորենի վրա։
Շաքարավազի և հացահատիկի արտահանման մի շարք բացառություններ կան։ Այսպիսով, այդ ապրանքների մատակարարումը Ռուսաստանից դուրս հնարավոր կլինի ինչպես մարդասիրական օգնության տրամադրման, այնպես էլ միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակներում։