Ռուսական «Առաջին ալիք»-ի տաղավար է ներխուժել աշխատակիցը՝ ձեռքին հակապատերազմյան պաստառ

ՌԴ Առաջին ալիքի «Время» լրատվական ծրագրի ժամանակ ստուդիա է ներխուժել Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան։

Աշխատակցի ձեռքին հակապատերազմյան պաստառ է եղել, որի վրա գրված է եղել հետևյալը․

«Ոչ պատերազմին․ դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են»:

Առաջին ալիքից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Նրան, նախնական տվյալներով սպասվում է կարգապահական տույժ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով