Ուկրաինական Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են՝ չնայած նրան, որ քաղաքը պաշարված է. Ուկրաինայի ՊՆ

Մարիուպոլում օրվա ընթացքում Ուկրաինայի Ազգային գվարդիայի հատուկ նշանակության առանձնակի գումարտակի մարտիկները ոչնչացրել են բարձր պաշտպանվածության «Тайфун» զրահամեքենա եւ այլ տեխնիկա, ինչպես նաեւ թշնամու հետեւակ, այդ թվում՝ 17 հատուկ ջոկատային։ Ինչպես փոխանցում է Ուկրինֆորմը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։

«Ուկրաինական Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են՝ չնայած նրան, որ քաղաքը պաշարված է։ Քաղաքի պաշտպանները շարունակում են կռիվը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ չնայած թշնամին փորձում է գրավել քաղաքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով