Ուկրաինական կողմը պնդում է, որ Սիրիայից վարձկաններ են բերվել Ռոստով և Գոմել

Ուկրաինական կողմը պնդում է, որ Սիրիայից վարձկաններ են բերվել Ռոստով և Գոմել։

«Ստեղծվում են վարձկանների ջոկատներ, որոնք պատրաստ են վարձատրության համար կատարել ռուս հրամանատարների հանցավոր հրամանները։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում բացվել են վարձկանների հավաքագրման կենտրոններ, որտեղ վերջին օրերին հավաքագրվել է ավելի քան հազար մարդ, իսկ մոտ 400 մարդ արդեն ժամանել է Ռուսաստան։ Նրանց տեղավորման և մարզումների համար ճամբարներ են ստեղծվել Ուկրաինայի սահմանի մոտ՝ Ռոստովի (Ռուսաստան) և Գոմելի (Բելառուս) մարզերում»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի  ԳՇ հայտարարությունում։

ԳՇ-ն նաև պնդում է, որ ռուսական կողմին չի հաջողվել լուծել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններ հասնելու և Ուկրաինայի ձախ ափի վրա վերահսկողություն սահմանելու խնդիրները, և ռուսական զորքը կանգնեցվել է Միկոլայևում և Կրիվի Ռիհում։ 

«Վոլինի ուղղությամբ հակառակորդը շարունակում է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ուկրաինա-բելառուսական սահմանի պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումները, ԱԹՍ-ների օգնությամբ իրականացնում է պետական սահմանի երկայնքով որոշակի հատվածների օդային հետախուզում»,- ասված է ԳՇ հաղորդագրությունում։։

Ուկրաինայի ԳՇ-ն նշում է, որ Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում ռուսական կողմը շարունակում է ակտիվ մարտական գործողությունները և որոշ հատվածներում «թվային առավելության շնորհիվ մասնակի հաջողություն ունի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով