Պեսկովը հերքել է Պեկինից ռազմական աջակցություն խնդրելու վերաբերյալ տեղեկությունները

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Մոսկվան Պեկինից ռազմական աջակցություն է խնդրել ՌԴ «հատուկ ռազմական գործողության» , հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ոչ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է արդյոք տարածված տեղեկությունը։

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էին, որ Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու ֆոնին։ Այսօր Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը նույնպես հերքել է այս տեղեկությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով