Ինստագրամն ամբողջությամբ արգելափակվել է Ռուսաստանում

Ռուսաստանում Ինստագրամ սոցցանցը ներառվել է Ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում։ Այն ամբողջությամբ արգելափակված է, ինչի մասին են վկայում նաև GlobalCheck արգելափակումների մշտադիտարկման ծառայության տվյալները։ Սոցցանցի հասանելիությունը կազմում է 0%, գրում է Meduza-ն։

Ռուսական իշխանությունը որոշել է արգելափակել Ինստագրամը «այնպիսի տեղեկությունների տեղադրման պատճառով, որոնք Ռուսաստանի քաղաքացիների դեմ բռնության կոչեր են պարունակում», այն բանից հետո, երբ Ֆեյսբուքի, Ինստագրամի և Ուոթսափի սեփականատեր Meta-ն փոխել է մոդերացիայի իր քաղաքականությունը։ Ընկերությունը դադարել է որոշ երկրներում ջնջել ռուս զինվորականների նկատմամբ սպառնալիքներն ու բռնության կոչերն, ինչպես նաև Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյին մահ ցանկանալը։

Մարտի 11-ից Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել՝ պահանջելով Meta-ն ճանաչել՝ որպես «էքստրեմիստական կազմակերպություն»։ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ընկերության աշխատակիցների դեմ՝ էքստրեմիստական գործունեության իրականացման կոչերի և ահաբեկչական գործունեությանը նպաստելու վերաբերյալ։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով