Չինաստանը ապատեղեկատվություն է համարում լուրերը, որոնց համաձայն՝ Մոսկվան ռազմական օգնություն է խնդրել Պեկինից

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամուլի ասուլիսի ընթացքում ապատեղեկատվություն է անվանել ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, համաձայն որոնց Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության համար։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, գրել էին, որ Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու ֆոնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով