Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդանը պնդում է, որ ռուսական զորքերը Պոպասնայում ֆոսֆորային զինամթերք են օգտագործել։
Նա այս մասին գրել է «Ֆեյսբուքում» և կից լուսանկար ու տեսանյութ հրապարակել, ինչպես նաև հիշեցրել, որ Ժնևի կոնվենցիայով սպիտակ ֆոսֆորի կիրառումն արգելված է, եթե քաղաքացիական անձինք դրա հետևանքով կարող են վտանգի ենթարկվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմն էր Ուկրաինացի զինվորականներին մեղադրել Գոստոմել օդանավակայանի մերձակայքում «զանգվածաբար արգելված ֆոսֆորային զինատեսակներ կիրառելու» համար։